Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր պոլիսով
Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր պոլիսով
1. Միասեռ գույքի (ապրանքներ, բեռներ և այլն) տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով կարող է ապահովագրողի և ապահովագրվողի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի` գլխավոր պոլիսի միջոցով:
2. Ապահովագրվողը պարտավոր է գլխավոր պոլիսի գործողության ներքո ընկնող գույքի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ` դրանք ստանալիս անհապաղ, հայտնել այդպիսի պոլիսով պայմանավորված տեղեկությունները: Ապահովագրվողը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
3. Ապահովագրվողի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական պոլիսներ տալ գլխավոր պոլիսի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
4. Ապահովագրական պոլիսը գլխավոր պոլիսին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական պոլիսին: