Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-22-ից մինչև 2006-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1007. Ապահովագրական արժեքը գերազանցող ապահովագրության հետևանքները

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 1007. Ապահովագրական արժեքը գերազանցող ապահովագրության հետևանքները

1. Եթե գույքի կամ ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, պայմանագիրը` ապահովագրական գումարի այն մասով, որը գերազանցում է ապահովագրական արժեքը, առոչինչ է:

Այդ դեպքում ապահովագրական պարգևի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:

2. Եթե ապահովագրության պայմանագրին համապատասխան` ապահովագրական պարգևը վճարվում է տարաժամկետ և մինչև սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, մնացած ապահովագրական վճարները պետք է կատարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:

3. Եթե ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովագրվողի խաբեության հետևանքն է, ապահովագրողն իրավունք ունի պահանջել անվավեր ճանաչելու պայմանագիրը և հատուցելու իրեն պատճառված վնասները` ապահովագրվողից ստացած ապահովագրական պարգևի գումարը գերազանցող չափով:

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը` երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միևնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):

Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։