Հոդված 991. Պարտադիր ապահովագրություն
Հոդված 991. Պարտադիր ապահովագրություն
1. Օրենքում նշված անձանց վրա կարող է պարտականություն դրվել ապահովագրելու`
1) օրենքով սահմանված այլ անձանց կյանքը, առողջությունը կամ գույքը` նրանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառվելու դեպքերում.
2) իր քաղաքացիական պատասխանատվության ռիսկը, որը կարող է վրա հասնել այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու կամ այլ անձանց հետ կնքված պայմանագիրը խախտելու հետևանքով:
2. Օրենքը չի կարող սահմանել իր կյանքը և առողջությունը ապահովագրելու քաղաքացու պարտականությունը:
3. Այն դեպքերում, երբ ապահովագրության պարտականությունը չի բխում օրենքից, այլ հիմնված է պայմանագրի վրա` ներառյալ գույքի ապահովագրության պարտականությունը գույքի տիրոջ հետ պայմանագրի կամ գույքի սեփականատեր համարվող իրավաբանական անձի կանոնադրության վրա, այդպիսի ապահովագրությունը սույն հոդվածի տեսանկյունից պարտադիր չէ և չի առաջացնում սույն օրենսգրքի 993 հոդվածով նախատեսված հետևանքները: