Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-22-ից մինչև 2006-12-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 368. Պարտավորությունների կատարման ապահովման եղանակները

գործել է մինչև 2006-12-30Բացել ARLIS-ում

Հոդված 368. Պարտավորությունների կատարման ապահովման եղանակները

1. Պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

2. Պարտավորության կատարման ապահովման մասին համաձայնության անվավերությունը չի հանգեցնում այդ պարտավորության (հիմնական պարտավորության) անվավերության:

3. Հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: §

§ 2. ՏՈՒԺԱՆՔ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։