Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-14-ից մինչև 2009-05-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1182.1. Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

գործել է մինչև 2009-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 1182.1. Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը

1. Որպես աշխարհագրական նշում իրավական պահպանության ենթակա է այն նշանը, որն առևտրային գործունեության մեջ օգտագործվում է որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը։

2. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք՝

1) չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից.

2) ծագել են տվյալ աշխարհագրական տեղանքից, սակայն չեն համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին։

3. Աշխարհագրական նշումը ենթակա չէ իրավական պահպանության, եթե առևտրային գործունեության ընթացքում դարձել է ապրանքի ընդհանուր անվանում։

(1182.1 հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-413-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։