Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 824. Պահատվության ծախսերի հատուցումը
Հոդված 824. Պահատվության ծախսերի հատուցումը
1. Գույքի պահատվության հետ կապված` պահառուի ծախսերը ներառվում են պահատվության վարձատրության մեջ, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում պահատուն պարտավոր է պահառուին հատուցել պահատվության նպատակով նրա կատարած անհրաժեշտ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: