Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-02-14-ից մինչև 2009-05-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 1183. Պատասխանատվությունն ապրանքի ծագման տեղանվան և աշխարհագրական նշման ապօրինի օգտագործման համար

գործել է մինչև 2009-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 1183. Պատասխանատվությունն ապրանքի ծագման տեղանվան և աշխարհագրական նշման ապօրինի օգտագործման համար

Ապրանքի ծագման տեղանունը և աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կարող են այդ աշխարհագրական նշումը կամ տեղանունն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնելու դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը, ապրանքի, դրա փաթեթավորման, ձևաթղթի և այլ փաստաթղթերի վրայից վերացնել այդպիսի նշանների պատկերը, իսկ եթե դա անհնար է, պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթը կամ ապրանքը։

(1183-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն)

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։