Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-26-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1151. Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 1151. Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրված` գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի արտոնագրերը:

2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության տված արտոնագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

3. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք կամ նրանց իրավահաջորդները Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրեր, եթե սահմանված կարգով հայտարկված լուծումը համապատասխանում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` գյուտերին, օգտակար մոդելներին կամ արդյունաբերական նմուշներին ներկայացվող պահանջներին:

(1151-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։