Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-05-26-ից մինչև 2009-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 799. Կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար

գործել է մինչև 2009-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 799. Կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար

1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն է կրում կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:

2. Եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիսիոների մոտ կոմիտենտի համար մուտք եղած գույքն ընդունելիս այդ գույքում առկա են վնասվածքներ կամ պակասորդ, որը կարող էր նկատվել արտաքին զննման ժամանակ, ինչպես նաև կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որևէ մեկի կողմից վնասվածք պատճառելու դեպքում, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել և այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին:

3. Կոմիսիոները, որը չի ապահովագրել իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը, պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ կոմիտենտը նրան հանձնարարել է գույքն ապահովագրել կոմիտենտի հաշվին կամ, եթե կոմիսիոների կողմից այդ գույքի ապահովագրության պարտականությունը նախատեսված է կոմիսիայի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։