Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձևը
Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձևը
1. Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:
2. Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատաuխան մաuերով կիրառվում են այն պայմանագրերի մաuին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:
3. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպեu նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի uտորագրությամբ` մեկ փաuտաթուղթ կազմելու միջոցով:
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով:
(263-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)