Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-10-26-ից մինչև 2010-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 251. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը

գործել է մինչև 2010-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 251. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը

1. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից` այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո, բավարարվում են գրավառուի պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:

2. Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այդ դեպքում գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։