Հոդված 262. Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը
Հոդված 262. Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը
1. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը:
2. Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով և այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:
Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաև անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը և այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:
3. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:
Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիuը, ամuաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուu անհրաժեշտ պայմանները:
4. Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաu առ մաu, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատաuխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:
5. Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիu հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեuվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:
(262-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)