Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 394. Երաշխիք տված անձի հետադարձ պահանջները պրինցիպալին
Հոդված 394. Երաշխիք տված անձի հետադարձ պահանջները պրինցիպալին
1. Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:
2. Երաշխիք տված անձն իրավունք չունի պրինցիպալից պահանջել հատուցելու երաշխիքի պայմաններին չհամապատասխանող կամ բենեֆիցիարի առաջ երաշխիք տված անձի պարտավորության խախտմամբ բենեֆիցիարին վճարված գումարները, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ: §
§ 6. ՆԱԽԱՎՃԱՐ