Գլուխ 68 · ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1166. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը փոխանցելը
Հոդված 1166. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը փոխանցելը
1. Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է այդ տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի (հոդված 1106):
2. Լիցենզառուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել պայմանագրով ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և լիցենզատուին հավասար ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, լիցենզառուն տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե համապատասխան տեղեկությունները շարունակում են լինել չբացահայտված տեղեկատվություն: