Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 53 · ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 971. Համալիր ենթաթույլտվություն

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 971. Համալիր ենթաթույլտվություն

1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն օգտագործելու իրավունքը որոշակի ժամկետի ընթացքում տրամադրել որոշակի թվով անձանց:

Համալիր ենթաթույլտվության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի երկար ժամկետով, քան համալիր թույլտվության այն պայմանագիրը, որի հիման վրա այն կնքվել է:

2. Եթե համալիր թույլտվության պայմանագիրն անվավեր է, ապա անվավեր են նաև դրա հիման վրա կնքված համալիր ենթաթույլտվության պայմանագրերը:

3. Ժամկետով կնքված համալիր թույլտվության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում համալիր ենթաթույլտվության պայմանագրով երկրորդական իրավատիրոջ (համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողի) իրավունքները և պարտականությունները փոխանցվում են իրավատիրոջը, եթե վերջինս չի հրաժարվում այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականություններն ստանձնելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այս կանոնը համապատասխանաբար կիրառվում է առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագիրը լուծելու դեպքում:

4. Օգտագործողը սուբսիդիար պատասխանատվություն է կրում երկրորդական օգտագործողների գործողություններով իրավատիրոջը պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:

5. Համալիր ենթաթույլտվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են համալիր թույլտվության պայմանագրի մասին` սույն գլխով նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ, այլ բան չի բխում ենթաթույլտվության առանձնահատկություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։