Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 854. Ընդհանուր դրույթներ փոխադրման մասին
Հոդված 854. Ընդհանուր դրույթներ փոխադրման մասին
1. Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
2. Փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Փոխադրման ընդհանուր պայմանները որոշվում են տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
4. Տրանսպորտի առանձին տեսակներով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունն այդ փոխադրումների համար որոշվում են նրանց համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով: