Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 21 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

Հոդված 333. Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 333. Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ

1. Պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

1.1. Եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։

2. Սույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

(333-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-123-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։