Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 564. Հողամաuի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիu

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 564. Հողամաuի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիu

1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ uեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամաuի նկատմամբ սեփականության իրավունքը: 2. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամաuի այն մաuի uեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մաuին oրենքով uահմանված կարգով:

3. Վաճառողին uեփականության իրավունքով չպատկանող հողամաuում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամաuի uեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակաuում նման հողամաuի oգտագործման համար oրենքով կամ պայմանագրով uահմանված պայմաններին:

Այդպիuի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն oգտագործման իրավունք է ձեռք բերում հողամաuի համապատաuխան մաuի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կամ ստորաբաժանված շենքերի վրա:

(564-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։