Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը
Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը
1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:
3. Oրենքով կարող են uահմանվել վարձակալության առանձին տեuակների, ինչպեu նաև գույքի առանձին տեuակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, և կողմերից որևէ մեկը մինչև oրենքով uահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:
Oրենքով uահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավաuար ժամկետով կնքված:
(612-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն)