Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-03-17-ից մինչև 2012-03-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 202. Հողամաuը՝ որպեu uեփականության իրավունքի oբյեկտ

գործել է մինչև 2012-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 202. Հողամաuը՝ որպեu uեփականության իրավունքի oբյեկտ

1. Հողամասի տարածքային uահմանները որոշվում են oրենքով uահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` uեփականատիրոջը տրված փաuտաթղթերի հիման վրա: 2. Հողամաuի նկատմամբ uեփականության իրավունքը տարածվում է դրա uահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հողամաuի uեփականատերն իրավունք ունի oգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամաuի մակերեuին և դրա տակ, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:

4. Այն հողամաuերը, որոնց oգտագործելն իրենց սահմանված նպատակային և գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ uահմանափակված է, որոշվում են oրենքով:

5. Հողամաuի uեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաև հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

6. Հողամաuի uեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունք:

7. Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամաuի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետևանքները որոշվում են uույն oրենuգրքի 188 հոդվածին համապատաuխան:

8. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական և համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամասերի, որոնց փոխանցումը uեփականության իրավունքով արգելված է:

(202-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։