Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 816. Պահատվության ժամկետը
Հոդված 816. Պահատվության ժամկետը
1. Պահառուն պարտավոր է գույքը պահել պահատվության պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում:
2. Պահառուն պարտավոր է գույքը պահել մինչև պահատուն այն կպահանջի, եթե պահատվության ժամկետը նախատեսված չէ պայմանագրով և չի կարող որոշվել` ելնելով դրա պայմաններից:
3. Եթե պահատվության ժամկետը որոշված է պահատուի ցպահանջ իրավունքով, պահառուն իրավունք ունի տվյալ հանգամանքներում գույքի պահատվության սովորական ժամկետը լրանալու դեպքում պահատուից պահանջել հետ վերցնելու գույքը` դրա համար նրան տրամադրելով ողջամիտ ժամկետ: Պահատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը հանգեցնում է սույն օրենսգրքի 826 հոդվածով նախատեսված հետևանքներին: