Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը
Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը
1. Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապեu բնակվող մյուu քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիu առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`
1) վարձակալը պայմանագրով նախատեuված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատաuխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:
3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատաuխանատվություն է կրում, բնակելի տարածությունն oգտագործում են դրա նշանակությանը անհամապատաuխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մաuին, ինչպեu նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:
4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով`
1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպեu նաև դրա վթարային վիճակի դեպքում.
2) oրենքով կամ պայմանագրով նախատեuված այլ դեպքերում:
(675-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)