Գլուխ 72 · (Գլուխն այն մասով, որով բացառում է համամայր և համահայր քույրերի և եղբայրների՝ ժառանգատուի հետ իրենց ազգակցական փոխկապակցվածության աստիճանին համարժեք
Հոդված 1215. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1215. Ընդհանուր դրույթներ
1. Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
2. Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
3. Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով: