Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 227. Գրավի ծագման հիմքերը
Հոդված 227. Գրավի ծագման հիմքերը
1. Գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
2. Պայմանագրի ուժով ծագած գրավի մասին սույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: