Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 792. Կոմիսիոն վարձատրությունը

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 792. Կոմիսիոն վարձատրությունը

1. Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաև լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով:

Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով և վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմիսիայի պայմանագիրը կատարելուց հետո` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափով:

2. Եթե կոմիսիայի պայմանագիրը չի կատարվել կոմիտենտից կախված պատճառներով, ապա կոմիսիոները պահպանում է կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև կատարած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։