Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-08-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 80. Լիակատար ընկերակցության գործերը վարելը

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 80. Լիակատար ընկերակցության գործերը վարելը

1. Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել ընկերակցության անունից, եթե կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նրա բոլոր մասնակիցները գործերը վարում են համատեղ, կամ գործերը վարելը հանձնարարված է առանձին մասնակիցների:

2. Մասնակիցների կողմից ընկերակցության գործերը համատեղ վարելու դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու և կատարելու համար պահանջվում է ընկերակցության բոլոր մասնակիցների համաձայնությունը:

3. Եթե ընկերակցության գործերը վարելը նրա մասնակիցները հանձնարարել են իրենցից մեկին կամ մի քանիսին, մնացած մասնակիցներն ընկերակցության անունից գործարքներ կնքելու և կատարելու համար պետք է ունենան այդ մասնակցի (մասնակիցների) լիազորագիրը:

4. Երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում ընկերակցությունն իրավունք չունի վկայակոչել ընկերակցության մասնակիցների լիազորությունները սահմանափակող կանոնադրության դրույթները, բացառությամբ այն դեպքերի, երբ ընկերակցությունն ապացուցում է, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար ընկերակցության մասնակցի մոտ ընկերակցության անունից հանդես գալու իրավունքի բացակայության մասին:

5. Մեկ կամ մի քանի մասնակիցներին տրամադրված ընկերակցության գործերը վարելու լիազորությունները լուրջ հիմքերի առկայությամբ` ներառյալ լիազորված անձի (անձանց) կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու նրա անընդունակությունը հայտնաբերվելու դեպքում ընկերակցության մեկ կամ մի քանի մասնակիցների պահանջով կարող են դադարեցվել դատարանի վճռով: Դատարանի վճռի հիման վրա ընկերակցության կանոնադրությունում մտցվում են համապատասխան փոփոխություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։