Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 848. Արժեքների պահատվությունը բանկում
Հոդված 848. Արժեքների պահատվությունը բանկում
1. Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ` ներառյալ փաստաթղթեր:
2. Բանկում արժեքների պահատվության պայմանագրի կնքումը հավաստվում է պահատուին բանկի կողմից անվանական պահպանական անդորրագիր հանձնելով, որը ներկայացնելը հիմք է պահվող արժեքները պահատուին վերադարձնելու համար: