Գլուխ 8.1 · (գլուխը լրաց. 04.03.20 ՀՕ-137-Ն)
Հոդված 36.1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը
Հոդված 36.1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը և տրամադրման հիմքը
1. Խնամակալության նպաստ ստանալու իրավունք ունի տասնչորս տարին չլրացած անչափահասների նկատմամբ խնամակալ նշանակված անձը, որը հաշվառված է խնամակալության նպաստի համակարգում: Խնամակալ նշանակված անձին հաշվառում են խնամակալության նպաստի համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխան:
2. Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և խնամակալության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից: