Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Պետական նպաստի իրավունքը
Հոդված 2. Պետական նպաստի իրավունքը
1. Սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի), եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
(2-րդ հոդվածը փոփ. 17.12.25 ՀՕ-482-Ն)
(17.12.25 ՀՕ-482-Ն օրենքն ունի անցումային դրույթ)