Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-27-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ

Հոդված 35. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելը

1. Նպաստառուի կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկնակի գնահատման չներկայանալու և մահանալու դեպքում կամ այդ ժամկետում կրկնակի գնահատման ներկայանալու կամ վերագնահատման համար դիմելու, սակայն մինչև իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշում կայացվելը մահանալու դեպքում այդ անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Ֆունկցիոնալության առաջնակի գնահատմամբ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող, բայց նպաստը նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մահացել է իր վերաբերյալ ֆունկցիոնալության գնահատման որոշումը կայացվելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

4. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ նպաստառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում:

5. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ նշանակելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

6. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:

(35-րդ հոդվածը լրաց. 01.07.19 ՀՕ-100-Ն, 04.05.22 ՀՕ-114-Ն, խմբ. 08.12.22 ՀՕ-529-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-407-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-482-Ն)

(08.12.22 ՀՕ-529-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

(17.12.25 ՀՕ-482-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։