Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-18-ից մինչև 2025-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը և եռամսյա հրատապ օգնություն տրամադրելու հիմքը

գործել է մինչև 2025-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 22. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը և եռամսյա հրատապ օգնություն տրամադրելու հիմքը

(վերնագիրը խմբ. 24.10.24 ՀՕ-407-Ն)

1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի Գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից։

2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը ծագում է եռամսյա հրատապ օգնությունը նշանակելու օրվա դրությամբ, և եռամսյա հրատապ օգնությունը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից մինչև եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով:

3. Եռամսյա հրատապ օգնությունը նշանակվում է անապահովության նպաստ նշանակելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերով։

4. Եռամսյա հրատապ օգնության նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտանիքի անդամի` որպես աշխատանք փնտրող անձի կողմից հաշվառվելու համար դիմում չներկայացնելու, եռամսյա հրատապ օգնություն նշանակելու դիմումը, դրանում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին կամ պահանջներին չհամապատասխանելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ ընթացիկ տարվա մեջ եռամսյա հրատապ օգնություն նշանակելու պարբերականության քանակը լրանալու դեպքում։

(22-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-230-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-407-Ն)

(24.10.24 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։