Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-01-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 43.1. Կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելը

գործել է մինչև 2017-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 43.1. Կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելը

1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս, եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն ներկայացրել է այլ կենսաթոշակ նշանակելու դիմում այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրը), երբվանից կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի գումար համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:

(43.1-ին հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։