Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-01-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 55. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2017-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 55. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից (առանց հավելումների), ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միաժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով կենսաթոշակ ստացող անձանց՝ երկու կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է մինչև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն նշանակելը:

2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք, ինչպես նաև կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան են ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը մահացած` զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստը վճարվում է մահացածի կենսաթոշակի (ներառյալ` կենսաթոշակին տրվող հավելումները) տասնհինգապատիկի չափով, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված անձանց մահվան դեպքում՝ չորս հարյուր երեսունհինգ հազար դրամ:

4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

5. Կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝

1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

6. 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները։

7. Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված և 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում:

(55-րդ հոդվածը լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2010 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-243-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։