Հոդված 48. Լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 48. Լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը`
1) մշակում և վարում է պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականությունը.
2) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը.
3) իրականացնում է կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը.
4) կազմում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի զարգացման պետական համապատասխան ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.
5) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
7) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
8) իր լիազորությունների շրջանակում քննարկում է կենսաթոշակային օրենսդրության խախտումները.
9) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
11) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
12 ) սահմանում է կենսաթոշակի վկայականի ձևը.
13) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
14) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
15) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-290-Ն)
16) կատարում է սույն օրենքի դրույթներից և իրավական այլ ակտերից բխող այլ գործառույթներ:
2. Շտեմարանը վարելու, գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին շտեմարանից տվյալներ տրամադրելու, շտեմարան ներառվող տվյալները փոփոխելու համար առաջարկություններ ներկայացնելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և շտեմարանը ձևավորելու համար անհրաժեշտ տվյալների հավաստիությունն ստուգելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(48-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-200-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-290-Ն)