Հոդված 47. Շտեմարանը ձևավորելը և վարելը
Հոդված 47. Շտեմարանը ձևավորելը և վարելը
1. Շտեմարանը ձևավորվում է հարկային մարմնից, պետական կառավարման և այլ մարմիններից ստացված և անձանց` կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացրած տվյալներից:
1.1. Շտեմարանը ձևավորվում է նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ Կառավարության սահմանած տվյալներից:
2. Շտեմարանը վարում է լիազոր մարմինը:
3. Շտեմարանը ձևավորելու և վարելու, հարկային մարմնից սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալներն ստանալու, ինչպես նաև պետական կառավարման և այլ մարմիններից տվյալներ ստանալու կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Շտեմարան ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:
(47րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, լրաց. 22.11.23 ՀՕ-380-Ն)