Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. ․ Առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ պետական բյուջետային ֆինանսավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38․ Առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ պետական բյուջետային ֆինանսավորումը

(վերնագիրը լրաց. 07.04.26 ՀՕ-135-Ն)

1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, սույն օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսավորումը՝ իր պարտավորությունների մասով ապահովագրավճարների վճարումները կատարելու միջոցով, ինչպես նաև նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց փաստացի հատուցելու միջոցով:

2. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակում հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցման ենթակա տարեկան գումարի չափը՝

1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված ապահովագրված անձի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ըստ սույն օրենքով սահմանված կարգի․

2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան՝ ըստ Կառավարության սահմանած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների ֆինանսավորման կարգի։

3. Լիազոր մարմինը պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում ներկայացնում է Հիմնադրամի նախորդ տարվա կատարողականի վերաբերյալ զեկույցը (ներառելով ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ) և հաջորդ տարվա համար սույն օրենքի 7-11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ՝ ընդգրկելով դրույթներ շահառուների, ապահովագրավճարի չափի, ապահովագրական փաթեթի, շահառուների՝ պետական բյուջեի հաշվին սուբսիդավորման, ինչպես նաև պահուստային ֆոնդի՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ։

(38-րդ հոդվածը լրաց. 07.04.26 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։