Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԵՂԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ապահովագրական փաթեթում ներառվող դեղերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ապահովագրական փաթեթում ներառվող դեղերը

1. Ապահովագրական փաթեթը ներառում է պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային պայմաններում շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով ապահովագրված անձին տրամադրվող դեղերը (համընդհանուր անվանմամբ): Սույն մասով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է Կառավարությունը:

2. Ապահովագրության փաթեթում ներառվող արտահիվանդանոցային պայմաններում տրամադրվող դեղերի ցանկի փոփոխությունները և լրացումները կատարվում են Կառավարության սահմանած կարգով՝ հիմք ընդունելով հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը.

1) առաջարկվող դեղերը ծախսարդյունավետ են և ապահովում են բուժման տևողության կրճատումը, ապաքինման կամ հետվիրահատական ապաքինման ժամկետի կրճատումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը տրամադրելուց հետո բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ անհրաժեշտ այցերի թվի կրճատումը, ժամանակավոր անաշխատունակության տևողության կրճատումը, օգտագործման ենթակա դեղերի քանակի կրճատումը․

2) առաջարկվող դեղի հասանելիությունը ապահովված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ տվյալ քրոնիկ հիվանդություն կամ վիճակ ունեցող բոլոր ապահովագրված անձանց համար.

3) առաջարկվող դեղի հատուցման գինը չի գերազանցում համարժեք դեղի համար հաշվարկված հատուցման առավելագույն չափը ավելի քան հիսուն տոկոսով.

4) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գները ենթարկվում են պետական կարգավորման «Դեղերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։