Հոդված 10. Ապահովագրական փաթեթի դեղերի ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը
Հոդված 10. Ապահովագրական փաթեթի դեղերի ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը
1․ Դեղերի ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատում է Կառավարությունը:
2. Դեղերի հատուցման գները և հատուցման առավելագույն չափերը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա:
3. Ապահովագրական հատուցման ենթակա դեղի համար հատուցումը տրամադրվում է դեղի համար հաշվարկված հատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղի համար «Դեղերի մասին» օրենքի համաձայն սահմանված հատուցման առավելագույն չափը:
4. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է ապահովագրված անձը սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում և հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում։
5. Բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ տրամադրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ բուժվող ապահովագրված անձանց համար դեղերի ծախսերը հատուցվում են ապահովագրական հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ենթակա ծառայության համար սահմանված գնի շրջանակում:
6. Ապահովագրական հատուցման ենթակա դեղերի հատուցման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Դեղերի մասին» օրենքին համապատասխան:
(10-րդ հոդվածը խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)