Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափը, ապահովագրավճարի և առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկման սկզբունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափը, ապահովագրավճարի և առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկման սկզբունքները

1. Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափի հաշվարկը կատարվում է՝ ելնելով համապատասխան բնակչության խմբի պլանային տարում ապահովագրվող անձանց քանակից և նրանց առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերից: Ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կազմում է տարեկան 129 600 Հայաստանի Հանրապետության դրամ, որը ամսվա համար կազմում է 10 800 Հայաստանի Հանրապետության դրամ:

2․ Առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկը իրականացվում է՝ հիմք ընդունելով՝

1) ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունները, դեղերը, դրանց գները.

2) ապահովագրական փաթեթի շրջանակում հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի հատուցման պայմանների կանխատեսվող փոփոխությունները.

3) շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի և դիմելիության կանխատեսվող փոփոխությունները.

4) սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները.

5) Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի ձևավորման համար անհրաժեշտ գումարի չափը.

6) Հիմնադրամի գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված առողջապահական քաղաքականության այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապահովագրական փաթեթի կառուցվածքի, ծառայությունների գների և դրանց հատուցման պայմանների, ինչպես նաև շահառուների քանակի, սեռատարիքային կառուցվածքի և դիմելիության կանխատեսվող ցուցանիշների վրա։

3. Առողջության համընդհանուր ապահովագրության ծախսերի հաշվարկն իրականացնում է Հիմնադրամը՝ Լիազոր մարմնի հետ գրավոր համաձայնեցված մեթոդաբանության հիման վրա:

4. Ապահովագրավճարի դրույքաչափը կարող է փոփոխվել միայն օրենքով՝ Կառավարության սահմանած ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման կարգին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։