Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԴԵՂԱՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 19. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերը

1. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված առանձնահատկությունները: Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում` որակի) և պայմանագիր կնքելու ընթացակարգը հաստատում է Կառավարությունը:

2. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրերը համարվում են կնքված` հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց:

3. Ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց լռությունը համարվում է Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքից օգտվելու կամքի արտահայտություն (ցանկություն):

4. Ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կողմից Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքներից օգտվելու ցանկությունը (այդ թվում` լռությամբ) հայտնելու պահից Հիմնադրամը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, դեղատները, առանց անձի համաձայնության, կարող են լուծել կամ փոփոխել պայմանագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով նախատեսված դեպքերում:

5. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Կառավարությունը:

6. Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև կնքվող պայմանագրերը հրապարակվում են Հիմնադրամի պաշտոնական կայքէջում:

(19-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։