Հոդված 22. ․ Ապահովագրական հատուցման վճարման մերժումը կամ նվազեցումը
Հոդված 22․ Ապահովագրական հատուցման վճարման մերժումը կամ նվազեցումը
1. Հիմնադրամն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական դեպքն առաջացել է ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրված անձը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
3) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
2․ Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում Հիմնադրամը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում ուղարկվում է ապահովագրված անձին և Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն։