Հոդված 26. Առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունների պահպանումը և դրանց փոխանցման սահմանները

(վերնագիրը խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)
1. Հիմնադրամը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնիք համարվող տեղեկությունների անվտանգության ապահովման համար:
2. Հիմնադրամը սույն օրենքով նախատեսված մարմիններին (իրավասու անձանց) առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկությունները տրամադրում է միայն տվյալ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացողի մասով:
(26-րդ հոդվածը խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)