Հոդված 28. Հիմնադրամի իրավասությունները
Հոդված 28. Հիմնադրամի իրավասությունները
1. Հիմնադրամն իրականացնում է հետևյալ իրավասությունները․
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված եղանակներով տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հիմնադրամի ակտիվները` սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերով սահմանված կարգով վճարում է հատուցումներ.
3) վարում է Ռեգիստրը.
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց պայմանագրեր․
5) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների հետ կնքում է բժշկական օգնության և սպասարկման, բնակչության առողջության պահպանման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումից բխող այլ պայմանագրեր.
6) օժտված է օրենքներով և իր կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններով:
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հիմնադրամն իրավասու է`
1) կնքելու գործարքներ.
2) կատարելու իր իրավասությունների հետ կապված և դրանց իրականացմանն ուղղված փաստացի և իրավական այլ գործողություններ:
(28-րդ հոդվածը խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)