Հոդված 41. ․ Բողոքին ներկայացվող պահանջները
Հոդված 41․ Բողոքին ներկայացվող պահանջները
1. Բողոքները Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով ներկայացվում են գրավոր կարգով:
2. Բողոքը պետք է պարունակի՝
1) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).
2) բողոքի հիմքերը և հիմնավորումները.
3) բողոք բերող անձի պահանջը.
4) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը (առկայության դեպքում).
6) բողոք բերող անձի ստորագրությունը:
3․ Եթե բողոքը ներկայացվել է լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, ապա բողոքն ստորագրվում է նրանց կողմից, և բողոքին կցվում են լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը: Լիազորված անձին տրված լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում: