Հոդված 2. ․ Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2․ Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
1․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով մեկ մշակութային արժեքի համար, իսկ երկու և ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով.
2) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակ տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:»: