Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ը) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար.»: