Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ․ Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3․ Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 27․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները

1․ Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքից ազատվում են՝

1) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

2) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք այդ պարգևների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

3) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.

4) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

5) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված՝ ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

2․ Այն անձինք, որոնք պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) և ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։