Հոդված 22. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 22. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները
1. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Կառավարիչն իրավունք ունի թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից մինչև երեք ամիս ժամանակահատվածով դադարեցնելու հիպոտեկային պարտատոմսերում ներդրողներին կամ մասնակից կազմակերպություններին վճարումներ կատարելը: Ընդ որում, սույն մասում նշված դեպքում վճարումների դադարեցումը չի համարվում թողարկողի կողմից պարտավորությունների խախտում: Ապահովված հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է կառավարչի` սույն մասում նշված իրավունքը երկարաձգել լրացուցիչ մինչև երեք ամիս ժամկետով:
3. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից կառավարիչը պետք է ապահովի, որ ապահովության միջոցների գծով ստացվող վճարումներն առանձնացվեն թողարկողի այլ ակտիվներից և հաշվառվեն հատուկ այդ նպատակով վարվող հաշվեհամարներում: Կառավարիչը կարող է որոշում կայացնել, որ թողարկողը շարունակի իրականացնել ապահովման միջոց հանդիսացող հիպոտեկային վարկերի սպասարկում` համապատասխան հատուցման դիմաց: Կառավարիչը կարող է գանձել իր կողմից, որպես կառավարիչ, մատուցվող ծառայությունների դիմաց վճարները` Կենտրոնական բանկի կողմից նշված սահմանափակումներով:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-377-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)