Գլուխ 5 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 26. Անբավարարությունը
Հոդված 26. Անբավարարությունը
1. Մասնակից կազմակերպության և (կամ) որպես թողարկող հանդես եկող կենտրոնացված թողարկողի նկատմամբ հիպոտեկային պարտատոմսերից ծագող բոլոր պահանջների բավարարման համար ապահովման միջոցների անբավարարության դեպքում չբավարարված պահանջները «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում են չապահովված:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-377-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)