Գլուխ 5 · ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 27. Թողարկողի անվճարունակության կամ սնանկության դեպքում հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
Հոդված 27. Թողարկողի անվճարունակության կամ սնանկության դեպքում հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը
1. Թողարկողի (այդ թվում` կենտրոնացված թողարկողի կամ մասնակից կազմակերպության) անվճարունակության և (կամ) սնանկության դեպքում ապահովման միջոցների կառավարումը և հիպոտեկային պարտատոմսերից ծագող պարտավորությունների կատարումն իրականացվում է սույն օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(հոդվածը 03.07.26 ՀՕ-377-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)